Տանձենի

Տանձենի (լատ.՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։

Բովանդակություն [ցույց տալ]
Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Տանձենի սովորական: Բուսաբանական նկարազարդում
Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։

Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։

Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։

Հայաստանում[խմբագրել]
Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
Տարածումը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

Տանձենի բարձր (Pýarm elata),
Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
BirnBaumBlüten1.JPG
Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
Տանձենի սովորականը (Pýarm communis)՝
Արարատյան, նախալեռնային, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտ համակեցություններ՝ տանձուտներ)։

Պատմություն[խմբագրել]
Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։
777 0 0.0

02.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz