* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...


* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 514 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 03.05.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է ա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 642 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.04.2015 | Մեկնաբանություններ (1)

 

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 524 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 21.04.2015 | Մեկնաբանություններ (0)

Կայքերի կոնսրուկտոր - uCoz