Խնձորենի

Խնձորենի (լատ.՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։

Դասը պատկանում է խնձորենիների (Maleae) ցեղին, Սալորենիների (Spiraeoídeae) [1]ենթաընտանիքին: Հաշվում են 36 տեսակ (1976): Առավել տարածված են. խնձորենի այգու կամ մշակովի (Malus domestica), որը պատկանում է ամենաշատ աճեցվող սորտին (որոնց թիվը գերազանցում է 10 000[2]):

Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում: Բոլոր տեսակները լավ մեղրատու են: Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար:[3].

Բովանդակություն [ցույց տալ]
Կենսաբանական բնութագիր[խմբագրել]
Cleaned-Illustration Malus domestica.jpg
Մշակովի խնձորենու բարձրությունը 2 - 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։

Պտուղը[խմբագրել]
Պտուղը՝ խնձորը կեղծ֊կլոր, կլոր-տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև է։ Գույնը կանաչա-դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն։ Կշռում է 30 - 500, երբեմն՝ 600 գ։

Ծաղկի բանաձևը՝ Male and female sign.svg\ast Ca_5 \; Co_5 \; A_{(5+5)}\; G_{(\overline5)}[4]

Տարածում[խմբագրել]
Apples.jpg
Apple on the tree.JPG
Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 - 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավ-արևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում կա խնձորենու 500 սորտ։ տարածված Հյուսիսային կիսագնդի տաք գոտում: Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները: Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան: Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հզ. սորտ: ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով:
788 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz