Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին

Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝ ա) ջարդեր Սասունում, բ) 1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում և 3) ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։ Ամենաարյունալին և ամենաուսումնասիրվածը երկրորդ փուլն է։ Իշխանությունների մասնակցությունը սպանությունների կազմակերպման գործում մինչ օրս ամենախիստ բանավեճերի առարկա է[22]։

Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք բաշխվում էին՝ հաշվի չառնելով քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց Չորրորդ բանակային կորպուսը։ Սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[22][23][24][25]։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է.

Aquote1.png «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[26]։ Aquote2.png

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[22][27]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեյում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[28][29]։

Չնայած դաշնակցականները ձեռնպահ էին հանրային բողոքի միջոցառումներից, 1895 թվականի ջարդերը հանգեցրին Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշում ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Բայց իշխանությունները հրահանգավորեցին հայերի վրա հարձակվել, մինչ դաշնակների խումբը կլքեր բանկը։ Երկու օրերի ընթացքում իշխանությունների ակնհայտ անտարբերության պայմաններում թուրքերը ծեծելով սպանում էին հայերին. արդյունքում մահացավ մոտ 6000 մարդ[28][30]։

1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի իրական թիվն անհնար է հաշվել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝

սպանվածներ՝ 88 243 մարդ,
սնանկացվածներ՝ 546 000 մարդ,
կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
իսլամացված գյուղեր՝ 456,
պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[31]։
Գնահատելով սպանվածների ընդհանուր թիվը՝ Քինռոսը ներկայացնում է 50 000-100 000 թիվը[28], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[22], Հովհաննիսյանը՝ մոտ 100 000[32], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][33], Դադրյանը՝ 250 000-300 000[34], Սունին՝ 300 000 մարդ[35]։
403 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz