Թուխ մանուկ (Վերի վանք)

Հնադարյան բնակավայրից 100մ հարավ գտնվում է Թուխ մանուկ խաչաձև եկեղեցին: Կանգուն են մնացել հարավարևելյան և հարավարևմտյան պատերի անկյունային հատվածները: Վերջինս կանգուն է մինչև թնբուկի վերին քիվը: Եկեղեցին կառուցված է Ապարանյան սև տուֆի ոչ այնքան մեծ, սրբատաշ քարերով, կանոնավոր շարքերով: Ճարտարապետ Վ. Գրիգորյանը, որը ուսումնասիրել և չափագրել է եկեղեցին (երբ այն դեռևս պեղված չեր) իր <<Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուձանները>> գրքում գրում է որ եկեղեցու մուտքը անտառակույս եղել է արևմտյան խաչաթևում: Եկեղեցու վերականգնման նպատակով կատարված մաքրման աշխատանքներից հետո պարզվեց, որ իրոք արևմտյան խաչաթևում մուտք կա, բայց միաժամանակ բացվեց նաև հարավային խաչաթևի մուտքը, որը, հակառակ արևմտյանի, բավական ճոխ է զարդարված: Արևմտյան խորանը գմբեթատակ հիմքի անկյուններց հեռացված է թաղածածկ նախախորանով: Հուշարձանի փոխանցման գոտու առանձնահատկություննը այն է, որ փոքր կամարները զետեզված են մեծ կամարներից ընդամենը մեկ շարք վերև, որով խիստ կրճատվել է թմբուկի բարձրությունը: Եկեղեցու դեկորատիվ զարդերից պահպանվել են քիվերը՝ վերնամասում դրանք խոշոր օղակներ են (այդպիսի զարդանաշխ ունի նաև Զովունի Պողոս-Պետրոս հուշարձանը): Պահպանված մի քանի քարերի վրա երևում են ալիքաձև զարդեր: Վ. Գրիգորյանըՙ ուսումնասիրելով Հայաստանի նույնատիպ հուշարձանները, եկել է այն համոզման, որ Թուխ Մանուկը կառուցվել է VII դարի սկզբին:
1600x1200 / 155.2Kb
1737 0 1.0

16.07.2015 NAREK

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz