Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանությ

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնյա էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։

Մինչ 20-րդ դարի սկիզբը «թուրք» (թուրք.՝ Türk) էթնոնիմը օգտագործվում էր նվաստացուցիչ իմաստով։ «Թուրքեր» անվանում էին Անատոլիայի թուրքալեզու բնակչությանը՝ ակնհայտ արհամարհանքով առ նրանց տգիտությունը (օրինակ՝ kaba türkler՝ «կոպիտ թուրքեր»)[14]։ 20-րդ դարասկզբին, երիտթուրքերի իշխանության գալով, թուրքական ազգայնամոլության քաղաքականությունն ավելի ակնհայտ դարձավ. պանթյուրքիզմը դարձավ հիմնական գաղափարախոսությունը, իսկ «թուրք» էթնոնիմը կորցրեց բացասական ենթատեքստը։ Բայց շատ արաբներ շարունակում էին իրենց համարել «օսմաններ» մինչև կայսրության գոյության վերջը[15]։

Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած ավելի խիստ դիտարկելու դեպքում «օսմաններ» կարելի է անվանել նաև հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։

Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ[Ն 1][16]։
361 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz