Հայերի տեղահանման կազմակերպում

Հայերի զինաթափումը հնարավոր դարձրեց Օսմանյան կայսրության հայկական ազգաբնակչության դեմ պարբերական գործողության, որը ներառում էր հայերի համընդհանուր տեղահանում դեպի անապատ, որտեղ նրանք դատապարտված էին մահվան կողոպտիչ ավազակախմբերից կամ սովից ու ծարավից։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոնների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ[59][60]։

Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչնչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս գնալու, սպանում էին. բացառություն չէր արվում նաև հղի կանանց հանդեպ։ Ժանդարմներն ըստ հնարավորության ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը[55][56]։

Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»[61]։

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարմիր կիրակի
Տեղահանման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլին Զեյթունի և Դորթյոլի հայերի տեղահանմամբ։ Ապրիլի 24-ին ձերբակալվեց և աքսորվեց Ստամբուլի հայկական վերնախավը (Այդ օրը երբեմն անվանում են Կարմիր կիրակի), իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ՝ ղեկավարվելով 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով։[62]

1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝
առաջին շարք` Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո,
երկրորդ շարք` Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան
Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլսում։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345[63] մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։

1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը
Տեղահանման ենթարկվեց նաև Ալեքսանդրետտայի և Ադանայի հայ ազգաբնակչությունը։ Մայիսի 9-ին Օսմանյան կայսրության կառավարությունը որոշում ընդունեց տեղահանել նաև արևելյան Անատոլիայի համակենտրոնացման ճամբարների հայերին։ Այն մտահոգությունը, որ տեղահանվող հայերը կարող են համագործակցել ռուսական բանակի հետ, ապա տեղահանությունը պետք է իրականացվեր դեպի հարավ, բայց պատերազմական թոհուբոհի մեջ այդ հրամանը չկատարվեց։ Վանի հերոսամարտից հետո սկսվեց տեղահանման չորրորդ փուլը, որի համաձայն պետք է տեղահանվեին սահմանամերձ շրջաններում և Կիլիկիայում բնակվող բոլոր հայերը[64]։

1915 թվականի հունիսի 21-ին՝ տեղահանումների եզրափակիչ փուլի ժամանակ, Թալեաթը հրամայեց տեղահանել Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասնյակ գավառներում ապրող «առանց բացառության բոլոր հայերին», բացառությամբ նրանց, ովքեր պետության համար կճանաչվեին պիտանի։ Տեղահանումն իրականացվում էր համաձայն երեք սկզբունքների՝

«տասը տոկոսի սկզբունքը», որի համաձայն հայերը պետք է կազմեին տարածաշրջանի մուսուլմանների 10 %-ը,
տեղահանվածների տների թիվը չպետք է գերազանցեր հիսունը,
տեղահանվածներին արգելվում էր փոփոխել նախանշված վայրերը։
Հայերին արգելվում էր բացել սեփական դպրոցներ, հայկական գյուղերն իրարից պետք է հեռու լինեին հինգ ժամվա ճանապարհով։ Չնայած առանց բացառության բոլոր հայերին տեղահանելու պահանջին՝ Ստամբուլի և Էդիրնեի (Ադրիանապոլիսի) հայ ազգաբնակչության զգալի մասը չտեղահանվեց այն մտահոգությամբ, որ օտարերկրյա քաղաքացիները այդ գործողության ականատեսը կլինեն։ Իզմիրի հայկական բնակչությունը փրկվեց նահանգապես Ռահմի բեյի կողմից, որը կարծում էր, որ հայերի տեղահանումը մահացու վտանգի կենթարկեր քաղաքի առևտուրը։ Հուլիսի 5-ին տեղահանման սահմանները արևմտյան նահանգների (Անկարա, Էսքիշեհիր և այլն), Կիրկուկի, Մոսուլի, Եփրատի հովտի հաշվին մեկ անգամ ևս ընդարձակվեցին և մոտավորապես 1915 թվականի հուլիսի 13-ին Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունը իրականացվեց «Հայկական հարցի վերջնական լուծման համար», ինչը փաստացի նշ
350 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz