Հայերի ցեղասպանության կազմակերպում

Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիիթական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը[Ն 2]։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։ Հայկական կուսակցությունները՝ Հնչակյանն ու Դաշնակցությունը, զբաղեցրին հակաօսմանյան դիրքորոշում։ Դաշնակների ներկայացուցչությունը Թիֆլիսում կազմակերպեց հայամետ ջոկատներ Թուրքիայի դեմ գործողությունների համար, իսկ հնչակյանների ներկայացուցիչներն իրենց ռազմական օգնությունն էին առաջարկում Կովկասի ռուսական շտաբին։

1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին[50][51]։

Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են: New York Times, Դեկտեմբերի 15, 1915
Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց ջիհադ, որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ Թուրքիան դիմեց Ռուսական կայսրության մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ Գերմանիան՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական Անդրկովկասում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը[41]։ Այս մերժումից կատաղած «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր Կովկասում, Թուրքահայաստանում և Պարսկաստանում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված 1878 թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։ Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ Վանի հեռագրագծի դիվերսիան և 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբներին Բիթլիսի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսակ
423 0 0.0

03.05.2015 7dasaran

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz