Նկարագիր[խմբագրել]Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,2 մ քաշը՝ 300 կգ։ Ստորին և վերին ծնոտի ժանիքները (հատկապէա արուների) խոշոր են՝ թեքված դեպի կողքերը և վեր։ Մարմինը պատված է կոպիտ քիստամազերով։ Հասուն վարազի գունավորումը գորշ է, ձագերինը՝ երկայնաձիգ բաց գույնի շերտերով։ Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում (ԽՍՀՄ բազմաթիվ շրջաններում, ինչպես նաև ՀԽՍՀ-ում)։ Գերադասում է ապրել անտառներում և ջրամերձ եղեգնուտներում։ Ամենակեր է, սնվում էկոճղարմատներով, պալարներով, խոտաբույսերով, պտուղներով, միջատներով, մանր կրծողներով և այլն։ Հանդիպում է ոչ մեծ խմբերով։ Ակտիվ է գիշերը։ Էգը ծնում է 3-10 ձագ։ Որսի օբյեկտ է։ Վարազից են առաջացել ընտանի խոզերը։ Մակերես[խմբագրել]Վայրի խոզեր հայտնաբերվել են անցողիկ ու սաղարթավոր անտառներում Հոնկոնգի Կենտրոնական Եվրոպայում (Ատլանտիկայից մինչեւ Ուրալ) Միջերկրական տափաստանային շրջաններում Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում` Ասիայում, հյուսիսում ջերմությունը հասնում է 50 աստիճանի արևելքից մինչև Ամուր և Հիմալայներ, այդ սահմաններում նրան փոխարինում են ազգակից տեսակները: | |
| |
Դիտումներ: 2336 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |