Արտաքին տեսքը[խմբագրել]Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան արու վագրի մարմնի երկարությունն առանց պոչի կարող է կազմել 3.5 մետր, իսկ քաշը՝ 300 կգ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալան,Սումատրյան,Հարավչինական և Հնդաչինական վագրերի մազածածկը ավելի մուգ է քան Ամւրյանինը։ Տարածվածությունը[խմբագրել]Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարիւր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 93%-ը և վերացել են հարավ-արևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա ևԲալի կղզիներից, հարավ-արևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում,սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2։[1] Կենսակերպը[խմբագրել]Վագրերը տարածքային կենդանիներ են, վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, որը նշում են տարբեր եղանակներով։ Դրանցից մեկն անհատական հոտով նշելն է։ Արուները զավթում են տարածք որ իրենց գեները փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։ Արուները տարածքը վարում են մինջև գա հաջորդ արոն և մարտահրավեր նետի տարածքի համար։ Տարածքին զավթելուց նոր արուն ջնջում է հնի սերունդը և շարունակում իրը։ Քանակը[խմբագրել]Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։
Վագր (Լատիներեն՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ է։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը հիանալի որսորդ է. վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին։ Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից։ Վագրի հզոր ժանիքներից կենդանին հազվադեպ է կարողանում փրկվել։ Թաթի մի հարվածով նա կարող է ձի սպանել, 5-մետրանոց ցատկեր անել, հիանալի լողալ, իսկ կշտանալու համար նրան պետք է 30–50 կգ միս։ Հիմնականում հարձակվում է եղջերուների, վայրի խոզերի, այծքաղների, նաև ընտանի կենդանիների վրա։ Եթե որսն անհաջող է լինում, վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ՝ մորեխներով։ Կարող է նաև երկար ժամանակ մնալ առանց սննդի։ Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և բնության սանիտարի դեր են կատարում։ Մարդու վրա հարձակվում են, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել վագրի ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում ավարը ճաշակելուն։ Իր շերտավոր գունավորման (մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ՝ լայնական նեղ, սև շերտերով) շնորհիվ վագրը գերազանց քողարկվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։ | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Դիտումներ: 2259 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |