Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է։ Լինում է 2 տեսակ՝ սովորական ևկապտաթև։ Սովորական սիրամարգի արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։ Կապտաթև սիրամարգի գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ Հանդիպում են Հնդկաչինում, Մալակկայում, Սումատրայում։ 1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։ | |
| |
Դիտումներ: 894 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |