Սագ
Սագերը ջրլող թռչուններ են։ Նրանք ունեն երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր։ Քայլում են փքված տեսքով, շորորալով։ Ամեն մի ոտքի առջևի երեք մատները միացած են լողաթաղանթով։ Սագերը գերազանց լողում են,բայց շատ հազվադեպ են սուզվում ջրի տակ և այնտեղ էլ երկար չեն մնում։ Ունեն զանգվածեղ և շատ հաստ կտուց։ Սնվում են խոտաբույսերով,տերևներով, պտուղներով և սերմերով։ Կան նաև ընտանի և վայրի սագեր։ Մարդը սագերին շատ վաղ ժամանակներից ընտելացրել է։ Կային նաև տարբեր առասպելներ, օրինակ, եթե սագը սուզվում է անձրև է գալու, իսկ եթե կանգնում է մեկ ոտքին հենված կամ գլուխը թաքցնում է թևի տակ` սաստիկ ցուրտ է լինելու։ Դեռ հնագույն ժամանակներից Հայաստանի տարածքում տարածված են եղել մոխրագույն սագեր։ | |
| |
Դիտումներ: 2235 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |