Արծիվներ

Արծիվները (լատ.՝ Aquila), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ գաճաճ արծիվ, տափաստանային արծիվ, գերեզմանարծիվ, փոքր շահնարծիվ,քարարծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, սպիտակապոչ արծիվ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև նապաստակներ։

 

Բովանդակություն

  [ցույց տալ] 

 

Նկարագրությունը[խմբագրել]

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում[խմբագրել]

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը և բնակության վայրերը[խմբագրել]

Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ, սպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Արծիվը որպես պետական խորհրդանիշ[խմբագրել]

Կատեգորիա: Թռչուններ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (01.05.2015)
Դիտումներ: 1590 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz