Արագիլներ

Արագիլներ[1] (լատ.՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 18, Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ։ Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։ Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները։

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։

Սննդառություն[խմբագրել]

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։

Նշանակություն[խմբագրել]

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Կատեգորիա: Թռչուններ | Ավելացրեց: Ադմինիստրատոր (01.05.2015)
Դիտումներ: 2405 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Կայքերի կոնսրուկտոր - uCoz