Մկներ (լատ.՝ Muridae), կաթնասունների դասի կրծողների ընտանիք։ Ներառում է շուրջ 1500 կենդանիներ, որոնք դասակարգվում են 7 ընտանիքներում`
Մկաիների ընտանիքին ամենամեծաքանակն է, ներառում է 700 տեսակի կենդանիներ։ Մկնաիների դասում են 5 ենթաընտանիքներում, որոնցից նշանավոր են մկները և ավազամկները։ Մկնայիները տարածված են բոլոր աշխարհամասերում։ Մեծ մասը բնակվում գետնափոր բներում։ Սնվում են սերմերով, երբեմն միջատներով և փոքր կաթնասուներով։ Մկնայիների նշանավոր ներկայացուցիչներ են անտառային և դաշտային մկները։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ, սև, մոխրագույն առնետները, տնային մուկը և անտառային մուկը։ Հանդիպում են համարյա ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարվել ենՀյուսիսային ու Հարավային Ամերիկա, նաև շատ կղզիներ։
Արտաքին տեսք[խմբագրել] Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ (Phloeomys cumingi)։ Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում։ Բազմացում և զարգացում[խմբագրել]Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։ Սննդառություն[խմբագրել]Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։ Կենսակերպ[խմբագրել]Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործում են որպես լաբորատոր կենդանիներ։ Տեսակներ[խմբագրել]Տնային մուկ[խմբագրել]![]() Տնային մուկը (լատ.՝ Mus musculus) տարածված է ամբողջ աշխարհում, չի բնակվում միայն Արկտիկայում, Անտարկտիդայում և բարձրալեռնայինշրջաներում։ Ունի 5 ենթատեսակ։ Տնային մուկը կապված է մարդու հետ, տարածվախ է հատկապես մարդկանց բնակավայրերում։ Անապատայինշրջաներում ապրում է օազիսների և ջրավազանների հարևանությամբ։ | |
| |
Դիտումներ: 2013 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |