Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատ.՝ Ailuropoda melanoleuca),- «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատ.՝ Ailuropus melanoleucus) Արտաքին տեսքը[խմբագրել] Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ)։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։ Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»։ • Մարմնի չափերը։ 1,5-1,8 մ • Մարմնի զանգածը։ 80-125 կգ • Էգերը հիմնականում ավելի փոքր են։ • Մորթին սև ու սպիտակ է։ • Չորսոտանի կենդանի է։ • Ամեն մի ոտք ունի 6 մատ։ • Ունի 42 հզոր ատամներ։ • Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են։ • Տեսողությունը քիչ է զարգացած։ • Շնչում է թոքերով։ • Կաթնասուն է։ • Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։ Կենսաձև[խմբագրել]Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների։ Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր։ Դասակարգում[խմբագրել]Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջերեն, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը։Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է դաստակիվերափոխված ոսկոր։ Էկոլոգիա[խմբագրել]Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։ Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826 - 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի ևՃապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համարմահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։ Արվեստ և մշակույթ[խմբագրել]
| |
| |
Դիտումներ: 779 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |