Կոալա (լատ.՝ Phascolarctos cinereus, պարկավոր արջ), մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասունկենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։
Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։ Նկարագրությունը[խմբագրել]
Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շականակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։ Ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքների նվենիների բաց անտառներում, որոնց տերևները նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում։ Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է։ Կենսակերպը և բազմացումը[խմբագրել]Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։ Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։ Ապրում է սովորաբար 12-13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։ | |
| |
Դիտումներ: 2659 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |