Էշ, (լատ.՝ Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի։ Վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիական էշեր) և Ասիայում (կուլան, օնագր և այլն)։ Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հարավային երկրներում և կազմում են երեք խումբ.
Էշերը սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 12 ամիս։ Ապրում է 13—20 տարի։ Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանալու համար։ Հայկական լեռնաշխարհում վայրի էշը տարածված է եղել դեռևս միջին քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում։ Երևանից 7 կիլոմետր հարավ-արևելք տուֆաշերտերի տակ և այլ վայրերում գտնվել են էշերի ոսկորներ։ Կենդանաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին։ Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից։ Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի։ Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ։ Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները։ | |
| |
Դիտումներ: 380 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |