29.04.2015, 17:04 | |
Կենսագրություն[խմբագրել]Վաղ տարիներին[խմբագրել]Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Աբովյանը մինչև տասը տարեկանը ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819–22 թթ. հաճախել է էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբանՊողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826-ի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826թվին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին։ Կես տարի (1827—28-ի միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։ Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։ Արարատի նվաճումը[խմբագրել]Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։ 1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունն, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար են հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։ 6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885մ բարձրության, նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբը Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին՝ 15։ Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծության», և Աբովյանը հալածվել հոգևորականների կողմից։ Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։ Տարիներ անց՝ 1845 թ. Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Վիլհելմ Հերման վոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանը Արարատի գագաթը բարձրացավ 1946 թ. անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։ Ուսումը Դորպատում[խմբագրել]Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830—35-ին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ուփիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։ Աբովյանի գործունեությունը 1836—1848 թթ.[խմբագրել]1836 թ. վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Աբովյանին։ Չհամակերպվելով ներազգային խնդիրներում էջմիածնի դիրքորոշմանը՝ Աբովյանը հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837—43 թթ. Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր։ Ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։ Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Աբովյանի լուսավորական գործունեության ճանապարհին։ Այդ ծանր պայմաններում Աբովյանը կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837—40, հրտ. 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838—41, հրտ. 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրտ. 1858) և այլն։ | |
| |
Դիտումներ: 1341 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը: 0 | |